|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Էբու Գայթը Եգիպտոսում անցկացվող ԵՄ-ԱՊԼ գագաթնաժողովում, որպես Միջին Արևելքում խաղաղության և անվտանգության ապահովման հիմնական անկյունաքար Պաղեստինի խնդրի կարգավորումը մատնանշելով, անդրադարձել է նաև տարածաշրջանում լուրջ դերակատարներից Իրանին և Թուրքիային. հաղորդում է demokrathaber.org կայքը:
Մասնակիցների ուշադրությունը հրավիրելով Թեհրանի և Անկարայի քայլերին` Գայթը նշել է. «Թուրքիայի և Իրանի գործողությունները տարածաշրջանում հրահրում են ճգնաժամեր և առաջացնում միջամտության անհրաժեշտություն: Տարածաշրջանային բախումների համար ռազմական լուծում չի գտնվում, և մենք պետք է ստեղծենք լուծումներ, որոնք կապահովեն երկրների միասնականությունը»: