|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամ երկրները նախատեսում են փակել կազմակերպության` Թուրքիայում, Հարավային Սուդանում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Մալթայում գտնվող գրասենյակները: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով թուրքական Gazetevatan թերթը:
Ըստ աղբյուրի` որոշման նախագիծն ընդունվել է մարտի 8-ին Բահրեյնում` կազմակերպության անդամ երկրների առաջնորդների մասնակցությամբ տեղի ունեցած նիստի ժամանակ:
Նշվում է, որոշման նախագիծը ներառվել է ԱՊԼ երկրների արտաքին գործերի նախարարների ժողովի օրակարգում: Թուրքական աղբյուրը որևէ տեղեկություն չի հայտնում գրասենյակների փակման դրդապատճառների վերաբերյալ:
Արաբական պետությունների լիգան միջազգային կազմակերպություն է, որը միավորում է 20-ից ավելի արաբական երկրներ և դրանց բարեկամ պետություններ։ Արաբական երկրների լիգան ստեղծվել է 1945 թվականի մարտի 22-ին` Կահիրեում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ, որին մասնակցում էին Եգիպտոսը, Սիրիան, Լիբանանը, Անդրհորդանանը, Իրաքը, Սաուդյան Արաբիան և Եմենը։