կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-03 13:03
Տարածաշրջան

Արաբական պետությունների լիգան մերժել է Թրամփի «դարի գործարքը»

Արաբական պետությունների լիգան մերժել է Թրամփի «դարի գործարքը»

Արաբական պետությունների լիգան մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված «դարի գործարքը». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Reuters գործակալությունը:

Ըստ անդամ-պետությունների՝ ԱՄՆ նախագահի առաջ քաշած ծրագիրը չի հանգեցնի հակամարտության խաղաղ և արդարացի լուծման: Հայտարարության մեջ նշվում է, որ Լիգան չի համագործակցի ԱՄՆ-ի հետ, իսկ Իսրայելն էլ չպետք է դա իրագործի բռնի ուժով:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասն ավելի վաղ հայտարարել էր, որ այս գործարքը նետվելու է պատմության աղբանոց, իսկ ինքը չի մտնի պատմության մեջ՝ որպես Երուսաղեմը վաճառած մարդ:

Հիշեցնենք, որ, ըստ այդ ծրագրի, նախատեսվում է երկու պետությունների ստեղծում՝ հրեական և պաղեստինյան, Երուսաղեմը դառնում է Իսրայելի մայրաքաղաքը, Պաղեստինը զրկվում է երրորդ պետության հետ սահմանից՝ բացառությամբ Գազայի հատվածի (սահման Եգիպտոսի հետ և ելք Միջերկրական ծով), որն էլ իր հերթին անջատված է մայր Պաղեստինից: