Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Հիմա ճակատագրական պահ ենք ապրում` ոչ միայն մեր ժողովրդի ու Արցախի, այլև տարարածաշրջանային իմաստով. այսօր լրագրողներին ասաց ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը։
«30 տարի, ցավոք, Արցախի ժողովրդի կամքի արտահայտությունը արհամարհվել կամ միջազգային անհասկանալի օրենքներով կաշկանդվել է` իրականություն դառնալու և իր վերջնական լուծումը ստանալու համար»,- ասաց գեղանկարիչը` հավելելով, որ հույս չպիտի դնենք հզոր երկրների վրա: «Այն ամբողջ վիճակը, որ կա` ե'ւ սահմանին, ե'ւ Հայստանում, հուսադրող է, առավել ևս մեր բանակը անսպասելի կազմակերպված և հաջող գործողություններով կարծես թե ապահովվել է` որոշ առումով»,- նշեց նա։
Հաղթանակ Շահումյանը զարմանքով ասաց, թե միշտ հպարտանում ենք մեր սփյուռքով, բայց մինչև հիմա բանակում չունենք զորամիավորում, որտեղ կծառայեին սփյուռքի մեր երիտասարդները, թեկուզ` կարճաժամկետ: «Չէ՞ որ դա մեծ հնարավորություն էր, մարդիիկ կան ծնվել են, անգամ` լեզուն են մոռացել: Գային, շփվեինք, երկրի ջերմությունը զգային։ Դա շատ կարևոր է, հետագայում անպայման պիտի անենք, որը շատ ավելի կսերտացնի ու մատչելի կդարձնի Հայաստանը մեր սփյուռքի եղբայրների համար»,- կարծիք հայտնեց նա։
Ըստ Հաղթանակ Շահումյանի` չկա չարիք առանց բարիքի: «Գուցե այս դեպքերը կնպաստեն, որպեսզի ինչ-որ բան փոխվի միջազգային հանրության, վճիռների, ՄԱԿ-ի մոտ, որովհետեւ այսօրվա դեպքերը ցույց տվեցին Թուրքիայի իրականությունը, այն բոլոր վտանգները որը սպասվում է մարդկությանը չարագործ երկրից»,- եզրափակեց գեղանկարիչը։
Մանրամասները՝ տեսանյութում: