|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Երեկ Նկարիչների միության համագումարն էր, որը վերընտրեց նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին: Միության նախագահի հավանական թեկնածուների շարքում էր նաեւ նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը, սակայն, նախագահ դառնալու ցանկություն չունեցավ:
Ավելին, երբ նա առաջարկով հանդես եկավ` ստեղծել համանախագահների խորհուրդ, իսկ դրան ի պատասխան, Նկարիչների միության նախագահը հեգնեց, թե միգուցե երկրում էլ մի քանի նախագահ, վարչապետ եւ ռեկտորներ ունենանք, պարզապես դուրս եկավ դահլիճից:
Yerkir.am-ի հետ զրույցում Շահումյանը նշեց, որ իր առաջարկը` ունենալ համանախագահների խորհուրդ, կնպաստեր, որ խախտումները պակասեին, ասենք` ընտրությունների ժամանակ. «Կարծում եմ` ճիշտ կլիներ, որ երեք մարդ լիներ համանախագահ, որոնք տարբեր հայացքներ կունենային, եւ, այսպիսով, կվերահսկվեր նաեւ միության գործունեությունը: Հեռացա դահլիճից, քանի որ հասկացա, որ այստեղ ոչինչ փոխել հնարավոր չէ. մարդկանց ձեռնտու է իներտ վիճակը»:
Շահումյանը կարծում է, որ միությունը չպետք է շարունակի աշխատել նույն ոճով, հակառակ դեպքում` ոչինչ սպասել պետք չէ միությունից. «Ես եղել եմ վարչության անդամ եւ փաստում եմ, որ գրեթե ոչ մի հարց վարչությունը չի լուծում»: