Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավստրիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող ÖVP/Ավստրիայի ժողովրդական կուսակցության անդամ, Հարավային Կովկասի երկրների հետ խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Գուդուն Կուգլերն (Gudrun Kugler) անդրադարձել է ղարաբաղա-ադբեջանական շփման գծում առկա լարվածությանը՝ հայտնելով իր մտահոգությունը:
«Ավստրիայի ORF-online պարբերականը գրել է, որ համաձայն Հայաստանի կառավարության տեղեկության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում «կատաղի կռիվներ» և «լայնածավալ հարձակում» են ընթանում, և «օրեր շարունակվող մարտերը գերազանցում են իրենց ծավալով տարարածաշրջանում տարիներ ի վեր տեղի ունեցող միջադեպերը»։ Միևնույն ժամանակ տեղեկացվում է, որ մարտի դաշտում կռվողներից շատերը Թուրքիայից են, նույնիսկ ջիհադիստներ կան, և որ դեռևս շարունակվում են տարբեր երկրներից սպառազինությունների մատակարարումները։ Հայտնում են, որ մարտեր են եղել նաև Հայաստանի տարածքում, ինչև նշանակում է հետագա էսկալացիա։ Այս բոլորը չափազանց մտահոգիչ է։
Որպես խորհրդարանի՝ Հարավային Կովկասի երկրների հետ բարեկամության խմբի նախագահ և որպես ÖVP խմբակցության մարդու իրավունքների հարցերով խոսնակ, ես և ÖVP խմբակցության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակ Ռայնհոլդ Լոպատկան կոչ ենք անում անհապաղ դադարեցնել պատերազմական գործողությունները, վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, փոխզիջումների պատրաստակամություն ցուցաբերել՝ միջազգային իրավունքին համապատասխան երկարաժամկետ և կայուն լուծում գտնելու համար, նվազեցնել տարիներ շարունակ սերմանված ատելությունը, անհապաղ վերջ դնել Թուրքիայի միջամտությանը, սահմանափակել ռազմական նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը, ըստ անհրաժեշտության, ցուցաբերել մարդասիրական օժանդակություն: Ժողովուրդներին կարելի է հասկանալ միայն իրենց պատմության միջոցով»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Գուդուն Կուգլերն։ Նա նշել է, որ հայերը բարձրաձայնում են 1915թ. Ցեղասպանության կրկնության հավանականության հարցը։ Գուդուն Կուգլերն ընդգծել է, որ այդ ժամանակ 1,5 միլիոն հայ սպանվեց, մինչդեռ աշխարհի մեծ տերությունները պարզապես դիտում էին: