|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նախագահ Մասուդ Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի քաղաքականությունը, որն ուղղված է կովկասյան տարածաշրջանում աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության և այդ տարածաշրջանում օտարերկրյա տերությունների միջամտությանը հակազդելուն: Այդ մասին Պեզեշքիանը հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը, հաղորդում է իրանական Mehr գործակալությունը։
Նշելով, որ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները եղբայրական են, Փեզեշքիանն ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության շահագրգռվածությունը տնտեսության, քաղաքականության, մշակույթի, պաշտպանության և անվտանգության տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների ամրապնդման հարցում:
Այնուհետև նա ընդգծել է Իրանի քաղաքականությունը, որն ուղղված է կովկասյան տարածաշրջանում աշխարհագրական սահմանների ցանկացած փոփոխության և այդ տարածաշրջանում օտարերկրյա տերությունների միջամտությանը հակազդելուն:
«Տարածաշրջանի սահմանների փոփոխությունն անընդունելի է ցանկացած պարագայում։ Տարածաշրջանից դուրս տերությունների փորձերը պահանջում են տարածաշրջանի երկրների միասնության ամրապնդում և տարաձայնությունների կանխում»,- ընդգծել է Իրանի նախագահը։
«Մենք ցանկանում ենք զարգացնել հարաբերությունները հարևան և իսլամական երկրների հետ, քանի որ կարծում ենք, որ մահմեդականների միջև ցանկացած տարաձայնություն կամ վեճ կհանգեցնի թշնամիների միջամտությանը», -շեշտել է նա։
Պեզեշքիանը հույս է հայտնել նաև Ալիևի Թեհրան այցի կապակցությամբ։