|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մուսուլման երկրները պետք է ինքնուրույն կերտեն իրենց ապագան և դիմադրեն իրենց գործերին Արևմուտքի միջամտությանը: Այս կարծիքը հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ դիմելով աշխարհի մուսուլմաններին շաբաթ օրը Սաուդյան Արաբիայում իսլամի սուրբ վայրեր սկսված ուխտագնացության կապակցությամբ. հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք՝ իսլամի հետևորդներս՝ մեծ բնակչությամբ, հսկայական տարածքներով և անթիվ բնական ռեսուրսներով, պետք է կերտենք մեր ապագան մեր միջոցներով և ռեսուրսներով, ինչպես նաև դիմակայենք ագրեսիային, միջամտություններին և չարիքին, որոնք աղբյուրները արևմտյան տերություններն են»,– ասել է Իրանի հոգևոր առաջնորդը։
Նա նաև հավելել է, որ մուսուլմանական երկրների «հետամնացությունն ու կախվածությունը» նրանց «պասիվության ու անկարողության» արդյունք են: Ըստ Խամենեիի՝ դա պայմանավորված է նրանով, որ վերջին 150 տարվա ընթացքում այս երկրները, հազվադեպ բացառություններով, անկախ որոշումներ չեն կայացրել՝ դառնալով Արևմուտքի «միջամտության ու ագահության» զոհը: