Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով պետքարտուղար Քլեմենտ Բոնը հնարավոր է համարում տնտեսության որոշ ոլորտներում Թուրքիայի դեմ պատժամիջոցների կիրառումը:
«Պատժամիջոցները հնարավոր են տնտեսության որոշ ոլորտներում»,- մեջբերում է նրան ՏԱՍՍ-ը:
Բոնի խոսքով՝ քննարկվում են «բոլոր տարբերակները»: Միաժամանակ, դիվանագետը շեշտել է, որ «արդյունավետ չի համարում» Թուրքիայի և ԵՄ-ի միջև մաքսային միության չեղարկումը:
Դիվանագետը նաև նշել է, որ ինքը Ֆրանսիային չի համարում «միայնակ Թուրքիայի առջև»: «Այսօր ոչ մի եվրոպական երկիր պատրանքներ չունի Էրդողանի ռեժիմի վերաբերյալ»,- ասել է Բոնը՝ հավելելով, որ դեռ վաղ է որևէ կոնկրետ որոշում կայացնելը:
«Մեր բոլոր գործընկերները քվեարկելու իրավունք ունեն»,- պարզաբանել է նա:
Ավելի վաղ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը ուշադրություն էր հրավիրել այն փաստին, որ Եվրամիությունն արդեն նախազգուշացրել էր Թուրքիային, որ դեկտեմբերին կայանալիք ԵՄ գագաթնաժողովում «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն Թուրքիայի իշխանությունների դեմ», եթե Թուրքիան չփոխի իր վարքագիծը: Նրա խոսքով՝ «կա հնարավոր պատժամիջոցների մի ամբողջ ցուցակ»:
Լե Դրիանն ասել է, որ «Թուրքիան ագրեսիվ գործողություններ է իրականացնում եվրոպական միջավայրում, մասնավորապես՝ Լիբիայում, Արևելյան Միջերկրական ծովում, Լեռնային Ղարաբաղում և նույնիսկ՝ Իրաքի հյուսիսում»: Նա նաև շեշտել է, որ վերջին օրերին փոխվել է նախագահ Էրդողանի հայտարարությունների բնույթը՝ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ Եվրոպայի նկատմամբ: