|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում:
Առցանց մրցաշարում կայացան արագ շախմատի 7-9-րդ տուրերը: Արոնյանը նախ զիջեց ԱՄՆ երկու ներկայացուցիչներին` Հիկարու Նակամուրային, այնուհետ Ուեսլի Սոյին, սակայն գերազանցեց Պերես Դոմինգեսին:
Այժմ Արոնյանը 18 հնարավորից հավաքելով 9 միավոր 6-րդն է: Առաջատարը 13 միավորով Ուեսլի Սոն է: Հաջորդիվ շախմատիստները կմրցեն կայծակնային շախմատում:
Արոնյանի հետ մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Յան Նեպոմնյաշչին, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգեսն, Ջեֆրին Սյոն, Ալիռեզա Ֆիրուջան և Պենտալա Հարիկրիշնան։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար է: Հաղթողը կստանա 50 հազար ԱՄՆ դոլար։