կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-16 15:22
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ ենք գնում, մի րոպե ավելի չեմ զբաղեցնի այս պաշտոնը․ Արայիկ Հարությունյան

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հարցապնդումը Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու մասին. հայտնում է Yerkir.am-ը:

Նա թվարկեց համայնքները, որտեղ դպրոցներ են նորոգել ու վստահեցրեց. «Առնվազն այս համայքներում չեն հավատալու կոյուղաջրերի հետ խաղալը չարաշահողներին, իմ խրտվիլակով ամբողջ Հայաստանը շրջած և փոքր թվով մարդկանց աջակցությունը ստացածներին, երրորդ ուղու մանիպուլյացիաներով շարունակ զբաղվողներին, տուկի թելով գերողներին»։

Նախարարի կարծիքով՝ Հայաստանի պատմության մեջ հնարավոր չէ գտնել մի գերատեսչություն, որն այն ծավալի հայեցակարգային ու մայր օրենքներ զուգահեռ մշակի ու ընդունի, ինչպես ԿԳՄՍՆ-ն։

Այսուհանդերձ, հարկ համարեց նշել․. «Այն պահին, երբ քաղաքական թիմն արձանագրի, որ սխալ ուղղությամբ ենք գնում, մի րոպե ավելի չեմ զբաղեցնի այս պաշտոնը»։

Հարությունյանը նշեց, որ դա նախկինում էլ է արձանագրվել և հավելեց. «Ինչը խորթ է ձեզ՝ բոլորիդ»։

Հստակեցրեց՝ խոսքը 2016-ի մասին է, երբ, լինելով այս պահին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ և վարչության նախագահ, ինքը հրաժարական տվեց այդ պաշտոններից՝ ստանձնելով քաղաքական պատասխանատվություն ՏԻՄ ընտրություններում ձախողման համար, որն այդ պահին իր համար կարևոր առաջնահերթություն էր։

Մանրամասն՝ տեսանյութում: