|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Երեւանի ավագանու ընտրություններում ՀԱԿ-համամասնական ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը, ով ժամանակին Երեւանի քաղաքապետ է եղել, ըստ ՕԵԿ վարչության անդամ Հովհաննես Շահինյանի, կրկին չի ընտրվի:
«Չհավատաք: Նրան խմբագրությունում անգամ տեղավորել չի հաջողվի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց նա եւ պարզաբանեց, որ Խաչատրյանի պաշտոնավարման օրոք տասնյակհազարավոր ավտոտնակներով կառուցապատվեցին Երևանի բակերը, որի պատճառով երեխաները զրկվեցին բակում խաղալու, իսկ տարեցները` զբոսնելու հնարավորությունից:
Շահինյանը համոզմունք հայտնեց, որ ընտրություններում միանշանակ հաղթելու է ՕԵԿ ցուցակը գլխավորող` արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Իսկ եթե նա չընտրվի քաղաքապետ, ապա քաղաքապետարանում ոչ մի այլ պաշտոն չի զբաղեցնի: