կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-10 14:48
Քաղաքական

Այսօր նիկոլը և նրա քաղաքական թիմն ավելի մտահոգված են վերջին տարիներին իրենց թալանածը պահելու, քան հայկական հողերը պաշտպանելու խնդրով. Մհեր Մելքոնյան

Այսօր նիկոլը և նրա քաղաքական թիմն ավելի մտահոգված են վերջին տարիներին իրենց թալանածը պահելու, քան հայկական հողերը պաշտպանելու խնդրով. Մհեր Մելքոնյան
 
«Թիվ մեկ հողատուն հոգեվարքի մեջ է։
Հոգեվարքի մեջ են նաև նիկոլիզմի հետևորդների փոքրաթիվ խմբակը։
 
Կապիտուլյանտը սկսեց է նախընտրական քարոզարշավը՝ ստով,ատելությամբ և իրեն յուրահատուկ ցինիզմով։ Սեփական բացթողումներն ու ձախողումներն ընդունելու փոխարեն, նա զբաղված իր սիրած գործով՝ ատելության քարոզով։ Կրկին մեղավոր են բոլորը՝ ռուսները, նախկինները, Կլեոպատրան, Գյուլնազ տատը․․ Բայց ոչ ինքը՝ գերագույն գլխավոր սուտասանը։ Այդ հարցերում նա հավատարիմ է ինքն իրեն և մրցակիցներ չունի։
 
Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել ստով ու կեղծիքով, նույն կերպ նա հիմա փորձում է պահպանել իշխանությունը։ Նրա մասնակցությունը նախընտրական քարզարշավին՝ նշանակում է, որ ընտրությունների քարոզչությունը լինելու է ոչ թե ճշմարտության, հզոր պետություն կառուցելու, ապագայի այլ ստի ու կեղծիքի, ատելության մասին։ Նա սուտն ու կեղծիքը Հայաստանում դարձրել է պետական քաղաքականություն։ Թաքնվելով ուժային կառույցների հետևում՝ դավաճանը փորձում է պահել իր փոքրիկ կայսրւթյունը։ Նիկոլը համառորեն հրաժարվում է հասկանալ, որ ինքն այլևս Հայաստանում իշխանություն չունի։
 
Այսօր նիկոլը և նրա քաղաքական թիմն ավելի մտահոգված են վերջին տարիներին իրենց թալանածը պահելու, քան հայկական հողերը պաշտպանելու խնդրով։ Փաշինյանի և իր ոհմակի նպատակը Հայաստանի պետականության, մշակույթի, հոգևոր արժեքների ոչնչացումն է։ Այս իշխանության ճակատին գրված է՝ հողատու, կապիտուլյանտ, սուտասան։ Պետք է, վերջիվերջո, հայ ժողովուրդը հասկանա, որ Հայաստանը կանգնած է պետականության կորստի առջև։
 
Հունիսի 20-ին վճռվելու է հայ ժողովրդի ճակատագիրը։ Այսօր ուղիղ պետք է ասել` այս ընտրության արդյունքում կա՛մ մենք վերականգնում ենք երկրի արժանապատվությունը` քշելով դավաճանական ուժերին և իրենց ցեղապետին, կա՛մ կանգնում են պետականության կորստի վտանգի առջև։
 
Երեկ դավաճանը Շիրակի մարզում էր։
Նորից ատելություն, սուտ ու կեղծիք։
Նայելով հող հանձնողի հանդիպումներին մասնակցած քաղաքացիների «հոծ բազմությանը»՝ ես վստահաբար կարող եմ ասել ՝ այս կապիտուլյանտի իշխանությունն այլևս երբեք իր պարագլխով հանդերձ Հայաստանում իշխանություն չի ունենալու:
 
Ազգայինի հաղթանակին մնաց 10 օր»։

Ներկա իշխանությունը չպետք է լինի. Հովհաննես Շիրազի որդին՝ ընտրությունների մասին

 Նոր ընտրություններն ու նոր քաղաքական համակարգի ձեւավորումը կլինի փրկությունը․ Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Շիրազի որդին՝քանդակագործ, նկարիչ Վանանդ Շիրազը։

 «Այսօր բեկումնային ժամանակաշրջան ենք ապրում։ Այս երեք տարում երեւաց ամեն բան։ Ժողովուրդը, ես՝նույնպես, հույս էրկապում, որ կլինի ավելի լավ, բայց ընկել ենք անդունդըոչ թե եզրին ենք, այլ անդունդում։ Դուրս գալ է պետք, այլեւս հնարավոր չէ, փոփոխություններ են պետք»,- ասաց նա։

Երկիրն այս վիճակի հասցրած պատասխանատուները, ըստ քանդակագործի, չեն գիտակցում իրենց ահռելի մեղքը, ուստի այս վիճակից դուրս գալու համար ազգովի պետք է ինքնակազմակերպվենք։ «Հասարակության պառակտումը հնարավոր է հաղթահարել միայն ընտրությամբ, պետք է գնալ եւ ընտրել այն ուժին որի մեջ պոտենցիալ ենք տեսնում։ Այս ընտրությունը սովորական ընտրություն չէ, սա պետության, ազգի ճակատագիրը որոշող ընտրություն է լինելու, ոչ թե՝ շարքային։ Պետք է շատ խոհեմ եւ լուրջ մոտենանք»,- ընդգծեց քանդակագործը։

Բանաստեղծի զավակը դժվարանում է ասել, թե ինչ կապրեր Հովհաննես Շիրազը, երբ տեսներ Արցախի կորուստը, զոհերի թիվը, տեսներ, թե ինչպես են մեր զինվորներին նվաստացնում մեր իսկ երկրում։ «Դանթեականի վիշտը, ապրումները նորից կապրեր, ինչպես ամեն հայ»,- նշեց Վանանդ Շիրազը։ Մանրամասները դիտեք տեսանյութում։ Լիանա Սարգսյան