Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նունե Պողոսյանն աշխարհին ապացուցում է, որ մարդու՝ 3-4 մետրանոց ոտնահետքը ոչ թե Ալպյան լեռներում է, այլ Շամշադինում՝ Բերդում, ապառաժի վրա։
«Այ էս ա․ ամբողջ թաթն ա, ամբողջ»,-Yerkir.am-ին ցույց տվեց տիկին Նունեն։
Նա վստահ է ու վստահեցնում է՝ Նոյի ոտնահետքն է։
«Ավանդությունն ասում է, որ ջրհեղեղից հետո, երբ որ ջրերն իջել են, Նոյն իջել է այսպես ու գնալիս, քանի որ այստեղ արդեն ջրհեղեղից փափկած են եղել ապարները, Նոյը ոտքը դրել է վրան»,-պատմեց նա։
Նունե Պողոսյանն այս և բնակավայրի այլ ավանդազրույցներ գրի է առել ու տարածել՝ 3 փաստագրական գրքով։ Բայց սա չէ նրա հիմնական զբաղմունքը․ 48 տարվա իրավաբան է՝ Շամշադինի շրջանի նախկին փաստաբանը, դատախազը, Կոտայքի մարզի նախկին դատավորը։
«Մի խոզարածի հետևից ուղիղ մի ամիս ման ենք եկել, որ գտնենք, բերենք դատի․ մեզ թույլ չէին տալիս շրջկենտրոնում դատական նիստերն անել։ Գնում էինք սարերը, աշխատանքի ժամից հետո գնում էինք գյուղերում արտագնա դատական նիստեր վարում՝ կենտկոմի հատուկ հանձնարարությամբ․ կոլխոզնիկին աշխատանքից չկտրեք, վկա է, թե ամբաստանյալ է, թե ինչ որ է՝ կգնաք այնտեղ ձեր դատը կանեք։ Ու գյուղացիք լցվում էին այնտեղ, որպեսզի դաշտից գան դատի»,-հիշեց տիկին Նունեն։
Ժամանակակից դատական «բարեփոխումներն» այնպես են նրան ցնցել, որ հնար է գտել անգամ Նիկոլ Փաշինյանին հանդիպելու և ասելու, որ համաձայն չէ․ «Ես ուրախ եմ, որ ամեն ինչ ուզում եք նորացնել, բայց ԱՄՆ-ում, եթե 35 տարին լրացած չի լինում, չեն ընդունում համակարգ»։ Իսկ ՍԴ շուրջ աղմուկը նրան պատկերավոր համեմատության մղեց։
«Ես չեմ ընդունում։ Սա տորեադորի հրապարակ չէ, ցլամարտ չէ, որ մարդուն դնեն պոզերի վրա ու շպրտեն»,-ասաց նա։
Դատավորներին վեթինգի ենթարկելու նախաձեռնությունը Նունե Պողոսյանին հիշեցրեց մի պատմություն։ Հարցնեն՝ կասի․ Հրազդան քաղաքից մի կին անձնագիրը բերել է, որ դատավոր Նունե Պողոսյանը կոլտնտեսային ստաժը հաստատի, գնա՝ թոշակն ավելացնեն․ «Դե, ինքնությունը պարզում եմ՝ անուն, ազգանուն, հայրանուն հարցնում եմ, պասպորտը դրել է քարտուղարուհուս դեմն ու սենց դեպի ինձ հրում է, տեսնեմ՝ մեջը 5 հազար դրամ։ Ջեբիցս հանեցի՝ 5 հազար դրամ էլ տվի, ասացի՝ մայրիկ ջան, ստաժդ կավելացնեմ, էս էլ կգնաս, մի հատ խալաթ կառնես, խալաթդ մաշել ա»։
Աննա Բալյան
Այլ՝ հետաքրքիր պատմություններ, տեսանյութում․