կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-14 19:31
Քաղաքական

Հայտնի է Գեւորգ Լոռեցյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստի օրը

Հայտնի է Գեւորգ Լոռեցյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստի օրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով դատական առաջին նիստը կայանալու է սեպտեմբերի 18-ին, ժամը 17։00-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Գեւորգ Լոռեցյանը 2019թ․ հունիսի 4-ից լինելով գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձ, «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից պահանջել է 2 միլիոն ՀՀ դրամ կաշառք իր կողմից ընդհանուր հովանավորչության, վերջինիս ներկայացրած առեւտրայիմ կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդուարդ Հովհաննիսյանը հանդիսանալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարորդ եւ սպասարկելով նախարարի տեղակալ՝ Գեւորգ Լոռեցյանին, տեղեկատվություն եւ միջոցներ տրամադրելու, ինչպես նաեւ խչընդոտները վերացնելու եղանակով օժանդակել է վերջինիս՝ «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն Հրաչիկ Քանանյանից առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք պահանջելուն, ընդհանուր հովանավորչության, Հ․ Քանանյանի ներկայացրած առեւտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հրաչիկ Քանանյանը հանդիսանալով «Լուառ» եւ «Էլիտ Սպրտ» առեւտրային կազմակերպությունների սեփականատեր եւ գործադիր տնօրեն, Գեւորգ Լոռեցյանին խոստացել է տալ առանձնապես խոշոր չափերով՝ 2․000․000 ՀՀ դրամ կաշառք՝ նրա կողմից ընդհանուր հովանավորչության, իր ներկայացրած առեւտրային կազմակերպությունների կողմից ԿԳՄՍ նախարարության կազմակերպած գնման գործընթացներին մասնակցության եւ դրանցում հաղթելու դեպքում մատակարարվող ապրանքներն ընդունելիս խոչընդոտներ չստեղծելու եւ հնարավոր խնդիրներից զերծ պահելու համար։