|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վերաքննիչ քրեական դատարանում այսօր շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. քննվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
Այսօր քննվում է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը` գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի դեմ ներկայացված քննությունը:
Դատական նիստի ընթացքում միջադեպ տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի համակիրների և նրա խափանման միջոցը կալանք սահմանելու պահանջով հանդես եկող քաղաքացիների միջև: ՀՀ երկրորդ նախագահի` կրկին կալանավորման պահանջով հանդես եկող քաղաքացիները պնդում են, որ մյուս կողմն իրենց ժեստերով վիրավորել է, ինչից էլ սկսվել է միջադեպը, իսկ հակառակ կողմն էլ վստահեցնում է, որ նման բան չկա, իրենց կողմից սադրանք չի եղել:
Հիշեցնենք, որ մինչ միջադեպը պաշտպանական կողմը ներկայացնում էր հիմնավորումներ, թե ինչու են միջնորդություններ ներկայացնում դատարանին Մարտի 1-ի գործը կարճելու և այն Սահմանադրական դատարան ուղարկելու վերաբերյալ:
Նիստին ներկա քաղաքացիներին դուրս հրավիրեցին դատական կարգադրիչների հսկողությամբ: Նրանք այս պահին դրսում են և միացել են այնտեղ բողոքի ակցիա իրականացնողներին:
Քիչ անց դատական նիստը կվերսկսվի, այն ընդմիջվել էր տեղի ունեցածի պատճառով:
Հիշեցնենք նաև, որ ոստիկանությունը դատարանի բակում իրականացնում է ուժեղացված ծառայություն: