|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի եւ Վարուժան Մկրտչյանի քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է ապրիլի 15-ին՝ ժամը 11:30-ին. Yerkir.am-ը տեղեկանում է ԴԱՏԱԼԵՔՍ դատական-տեղեկատվական համակարգից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու մեջ, որպեսզի դատարանում սուտ ցուցմունք տա։ Թավադյանը 2 ամիս գտնվել է կալանքի տակ։ Մարտի 12-ին, Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ Արմեն Թավադյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ Լրագրողների հետ զրույցում Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն ասել էր, որ բողոքը բավարարելու պատճառը եղել է հիմնավոր կասկածի բացակայությունը։