Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 14-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ավագ Գաբրելյանի նախագահությամբ, տեղի կունենա ՀՅԴ-ն՝ ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի գործով դատական առաջին նիստը: Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է Datalex տեղակատվական համակարգից:
Ավելի վաղ Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ ՀՅԴ անդամներ Իշխան Սաղաթելյանը, Արթուր Խաչատրյանը, Արծվիկ Մինասյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Տարոն Տոնոյանը, Լիլիթ Գալստյանը, Հակոբ Մաթիլյանը, Միքայել Մանուկյանը, Սիմոն Սիմոնյանը, Աշոտ Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը պահանջում են, որ Ա.Բաբաջանյանը վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրի և փոխհատուցի զրպարտության համար։ Փոխհատուցման չափն էլ գնահատել են 1 դրամ:
Նշենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին Ա. Բաբաջանյանն ԱԺ ելույթում անդրադարձել էր «Հայաստանի իշխանությունների դեմ պարտիզանական գործողություններ սկսելու մասին ՀՅԴ-ի շրջաբերականին, կուսակցության անցյալը որակել «ահաբեկչական», իսկ կուսակցության առաջնորդների կենսագրությունն էլ՝ «քրեական՝ սկսած ահաբեկչական գործողություններից մինչև թմրանյութերի շրջանառություն ու առևտուր»: Դա ՀՅԴ-ն համարել էր զրպարտանք, պատվի և արժանապատվության վնասում և հայցով դիմել դատարան: