|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Թերևս մարդկության պատմության մեջ առաջին անգամ 2020 թվականի սեպտեմբերի 1-ը արտառոց է մի քանի պատճառներով։ Նախ՝ սեպտեմբերի 1-ն առաջին դասարանցիների համար մեկնարկեց այսօր՝ սեպտեմբերի 14-ին, իսկ արդեն վաղվանից՝ բոլոր աշակերտների համար։ Եվ հետո՝ այս տարվա առաջին դասարանցիներն առաջին քայլերն արեցին դիմակավորված՝ կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Ինչևէ, ըստ ԿԳՄՍՆ-ի հրապարակած տվյալների՝ այսօր 36161 առաջին դասարանցի իր առաջին քայլերն արեց դեպի դպրոց։
Իսկ թե ինչպես մեկնարկեց պայմանական սեպտեմբերի 1-ը Երևանի Եղիշե Չարենցի անվան հ․67 հիմնական դպրոցում, դիտե՛ք Yerkir.am-ի տեսանյութում։