Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի վարած քաղաքականությունը միայն նրա վարած քաղաքականությունը չէ, «Իմ քայլը» քաղաքական թիմի վարած քաղաքականությունն է. ըստ Yerkir.am-ի՝ հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը խմբակցության դռնփակ նիստից առաջ։
Նա նշեց, որ Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատ վայր դնելն անակնկալ էր նաև իրենց համար, և բնական համարեց, որ անակնկալները քննարկվեն։
Հովհաննիսյանի խոսքով՝ ԼՀԿ-ի իրավունքն է Արայիկ Հարությունյանի դեմ անվստահության գործընթաց սկսելը։
Արայիկ Հարությունյանի ու «Իմ քայլի» քաղաքականության մեծ մասին, ըստ նրա, բոլորը ծանոթացել են թե՛ հեղափոխության ժամանակ, թե՛ հեղափոխությունից հետո։
«Առկա տարբեր տեսակի դիտարկումները, մեկնաբանությունները, առաջարկությունները, դժգոհությունները՝ բոլորն էլ քննարկելի են։ Սակայն որ քաղաքականության տապալված լինելու մասին են խոսում, ես ուզում եմ նշել, որ նման ծայրահեղական գնահատականներ հնչում են հիմնականում այն ուժերի կողմից, որոնք հնչեցնում են տարբեր ոլորտների վերաբերյալ։ Պրն Ջուլֆալակյանի նման մեկնաբանությունը ես անհաջող եմ համարում, ճիշտն ասած, ափսոսում եմ, որ նման մեկնաբանություն հնչեցրեց, համամիտ չեմ այդ մեկնաբանության հետ»,- նշեց նա։
Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ ԱԺ պատգամավորն անհամաձայնություն ունենալու դեպքում ունի արտահայտվելու լծակներ, և այդ լծակները սպառված չէին։