կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-11 15:16
Քաղաքական

Մեր արժանապատվությունը վերականգնելու առաջին և անհրաժեշտ քայլը գերագույն գլխավոր ստահակ Նիկոլ Փաշինյանի և իր աթոռապաշտ թիմի հեռացումն է. Ռուբեն Մելիքյան

Մեր արժանապատվությունը վերականգնելու առաջին և անհրաժեշտ քայլը գերագույն գլխավոր ստահակ Նիկոլ Փաշինյանի և իր աթոռապաշտ թիմի հեռացումն է. Ռուբեն Մելիքյան

Իմ պայքարն ի սկզբանե եղել է մի բանի համար՝ վերականգնելու մեր խոցված ու շների առջև նետված արժանապատվությունը։ Որ շանս ստանանք տարիների տքնաջան աշխատանքի արդյունքում վերականգնելու նաև մնացյալը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Այդ գերնպատակին հասնելու առաջին ու անհրաժեշտ քայլը ամենայն հայոց դավաճան, գերագույն գլխավոր ստահակ Ն.Փաշինյանի և իր թշնամասեր ու աթոռապաշտ թիմի հեռացումն է իշխանությունից։ Ամեն գնով։

Արդեն 4 ամիս է՝ չենք հաջողում։ Պե՞տք է վհատվել։ Ո՛չ ու երբեք ո՛չ։ Գուցե դեռ բավարար չափով պատրաստ չենք արժանապատվության վերականգնման տքնաջան աշխատանքին։ Գուցե դեռ վաղ է։

Ամեն դեպքում, իմ հավատամքն անսասան է։ Ու իմ ճանաչած ամենավստահելի, ամենահայրենասեր, ամենասկզբունքային մարդկանց հավատամքը նույնպես անսասան է»,- գրել է Մելիքյանը: