|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը չունի որևէ տեղեկություն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ին հնարավոր հանդիպման մասին։
«Ես այս պահին նման տեղեկություն չունեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:
Նա անդրադարձավ նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի տնօրենի նշանակմանը՝ ասելով, որ քննարկվում է ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածությունը:
Նշենք, որ ավելի ուշ կառավարությունը պարզաբանում տարածեց, որ քննարկվում է Տիգրան Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, այլ ոչ թե տնօրեն նշանակելու հարցը։