կարևոր
3091 դիտում, 2 ամիս առաջ - 2024-09-04 20:35
Քաղաքական

Բաքվի վարած քաղաքականությունը Փաշինյանի՝ «խեղճիզմի» քաղաքականությունն ընտրելու հետևանքն է

Բաքվի վարած քաղաքականությունը Փաշինյանի՝ «խեղճիզմի» քաղաքականությունն ընտրելու հետևանքն է

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթաց։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանն այս առնչությամբ գրում է․

«Սա Արցախից հրաժարվելու, Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու, էթնիկ զտումն ու բռնի տեղահանումը չկանխելու, մեր պատմությունը խեղելու, իրական ու պատմական Հայաստանների մասին կեղծ դիսկուրսներ հորինելու, իսկ ավելի կարճ՝ «խեղճիզմի» քաղաքականությունն ընտրելու հետևանք է․․․

Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը մի օր չեն լինի իշխանության, բայց նրանց տված վնասները մեր պետությանը անդառնալի են՝ շատ առումներով»։