կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-29 13:47
Քաղաքական

Տղամարդը պիտի կրակի, 75 գրանցված զենք ունեմ, կրակել սիրում եմ. Գագիկ Ծառուկյան

Տղամարդը պիտի կրակի, 75 գրանցված զենք ունեմ, կրակել սիրում եմ. Գագիկ Ծառուկյան

Ըստ  ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի` իր փեսաները գործարարներ չեն, բոլորն էլ սեփականատերեր են: «Ապագան երիտասարդներինն է, եթե ժողովուրդը իրենց կցանկանա ձայն տալ, կմտածեմ ցուցակում ընդգրկելու մասին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա` անդրադառնալով հարցին` արդյո՞ք արտահերթ խորհրդարանական ընտրությունների` իրենց ցուցակում կլինեն իր երկու գործարար փեսաները՝ Արգամ Աբրահամյանը և Դավիթ Մանուկյանը:

Ծառուկյանը տեղեկացրեց, որ ցուցակը գլխավորելու է ինքը, և հիմա մտածում է, թե ինչպիսի ցուցակ է կազմելու, որ փոփոխություններ լինեն:

Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք ինքը բարեխոսել է Նիկոլ Փաշինյանի մոտ իր խնամու` Հովիկ Աբրահամյանի և Ջոնիկ Աբրահամյանի համար, որ վերջինս խափանման միջոցը փոխվել է` հիմա նա ազատության մեջ է, Ծառուկյանը պատասխանեց. «Ոչ մի ներդրում չեմ ունեցել: Օրինականության հարց է, օրենքի, օրինականության առաջ բոլորն են պատասխանատու: Ջոնիկ Արգամիչին ձերբակալել էին զենքի համար, կասկածում էին` Մարտի 1-ի զենքերն են, ճշտել են` Մարտի 1-ի հետ կապ չունի, բաց են թողել: Դրանք 15 տարի թաքցրած զենքերն են եղել»,- նշեց Ծառուկյանը՝ հավելելով, որ վաղը պատերազմ կարող է լինել, և առաջին գծում դրանց անհրաժեշտությունը կլիներ:

Անդրադառնալով հարցին, թե Հովիկ Աբրահամյանը ե՞րբ է զենքով առաջին գծում կանգնել, Ծառուկյանն ասաց, որ առաջին գծում եղել է, ուղարկել է, գնացել են: «Պաշտպանելը` մենակ զենք վերցնել կանգնելը չի, պաշտպանին հարկավոր է կերակրել, զինել, ամեն ինչ էլ»,- նշեց նա:

Իսկ թե ինքն ի՞նչ զենքեր ունի, Ծառուկյանն արձագանքեց. «Օրինական գրանցված 75 զենք ունեմ, նագրադնոյ զենք ունեմ: Զ զենք շատ սիրում եմ: Աղջի'կ ջան, ջութակ ես սիրում, ես էլ զենք եմ սիրում: Հատուկ գրանցած զենքեր են: Զենք սիրում եմ, կրակում եմ, որսի եմ գնում. տղամարդը պիտի կրակի: Ծառուկյանի զենքերը բոլորը օրինական գրանցված զենքեր են, ստուգված, ցանկացած պահի կարամ երկրի պաշտպանության համար օգտագործեմ»:

Հարցին` չի՞ ցանկանում նախաձեռնությամբ հանդես գալ և զենքը հանձնել պետությանը, Ծառուկյանը պատասխանեց, որ իրեն հունից չեն կարող հանել, եթե պետք լինի կհանձնի: