|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եմենում ՄԱԿ-ի 7 աշխատակից վարակվել է նոր տիպի կորոնավիրուսով և մահացել հիվանդության բարդություններից. գրում է Asharq Al-Awsat պարբերականը։
Նշվում է՝ կազմակերպության ևս մի քանի տասնյակ աշխատակիցներ վարակված են COVID-19-ով։
Ըստ պաշտոնական տվյալների՝ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 1999 դեպք, 576 պացիենտ մահացել է, 1209-ը՝ առողջացել։ ՄԱԿ-ը ներկայացված վիճակագրությունը համարում է ոչ օբյեկտիվ, քանի որ երկրում բավարար քանակով թեստավորում չի իրականացվում։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՄԱԿ-ը Եմենն անվանել էր կորոնավիրուսից մահացության ամենաբարձր ցուցանիշով երկիր, քանի որ Ադենում վարակվածների 17 տոկոսը մահանում է COVID-19-ի հետևանքով վրա հասած բարդություններից: