|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Սիրիայի տարածքում ՄԱԿ-ի ավելի քան 200 աշխատակից վարակվել է կորոնավիրուսով. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Սիրիայում մարդասիրական օգնության հարցերով ՄԱԿ-ի համակարգող Իմրան Ռիզայի խոսքերը:
Ըստ Ռիզայի՝ երկրում վարակման դեպքերի թիվը կտրուկ աճում է։ Նա մտահոգություն է հայտնել երկրում համաճարակաբանական իրադրության խորացման առնչությամբ:
Հիշեցնենք, որ, ըստ պաշտոնական տվյալների, երկրում հաստատվել է 3171 դեպք, մահացել է 134 պացիենտ։ Սակայն, մարդասիրական ոլորտի աշխատողներն ու բժիշկների պնդմամբ, վարակակիրների իրական թիվը զգալի շատ է պաշտոնական թվից։