|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ աֆղանական Կանդահար քաղաքում` ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, թալիբների հետ 7 ժամ տեւած փոխհրաձգության հետեւանքով զոհվել է 5 մարդ, այդ թվում` ՄԱԿ-ի 3 աշխատակից, 2-ը վիրավոր են:
Առավոտյան ՄԱԿ-ի փախստականների գործերով վարչության անցակետում մահապարտը ավտոմեքենա է պայթեցրել, ինչից հետո երեք գրոհային ներխուժել են այն տարածքը, որտեղ գտնվում են մի քանի միջազգային կազմակերպությունների գրասենյակները. տեղեկացնում է gazeta.ru-ն:
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» արմատական խմբավորումը:
Ի դեպ, շաբաթ օրը Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում մահապարտի հարձակման հետեւանքով զոհվել էր ՆԱՏՕ-ի 13 զինվոր: