Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Գազայի հատվածում չորեքշաբթի ՄԱԿ-ի հյուրատան վրա հարձակման հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի միջազգային աշխատակիցը, հինգ աշխատակիցներ էլ վիրավորվել են, հաղորդում է Associated Press-ը:
ՄԱԿ-ի Նախագծային ծառայությունների գրասենյակի ղեկավար Խորխե Մորենա դա Սիլվան հրաժարվել է ասել, թե ով է իրականացրել հարձակումը կենտրոնական Դեյր էլ Բալահ քաղաքի վրա, սակայն նշել է, որ պայթուցիկ սարք է նետվել կամ գործարկվել, և պայթյունը պատահական չէ կամ կապված է ականազերծման հետ:
Նա չի հայտնել զոհվածների և վիրավորների ազգությունը։ ՄԱԿ-ի UNOPS գրասենյակն իրականացնում է ենթակառուցվածքների և զարգացման ծրագրեր ամբողջ աշխարհում:
Իսրայելական բանակը, որը երեքշաբթի առավոտից մի շարք հզոր ավիահարվածներ է իրականացրել, հերքել է ավելի վաղ հաղորդագրությունները, թե իրենք թիրախավորել են ՄԱԿ-ի շենքը։
Սակայն Մորեյրա դա Սիլվան նշել է, որ հարվածները հասցվել են համալիրի մոտ երկուշաբթի և անմիջապես դրա վրա երեքշաբթի և կրկին չորեքշաբթի օրերին, երբ աշխատակիցը սպանվել է: Նա հավելել է, որ գործակալությունը առաջին հարվածից հետո կապվել է իսրայելական բանակի հետ և հաստատել, որ իրենք գիտեն օբյեկտի տեղակայման վայրը:
«Իսրայելը գիտեր, որ դա ՄԱԿ-ի հաստատություն է, որ այնտեղ մարդիկ են ապրում և աշխատում»,-նշել է նա։