Եմենի մայրաքաղաք Սանայում, միմյանցից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, անցկացվում է 2 ցույց. հակակառավարական ցույցի մասնակիցները զբաղեցրել են համալսարանի մերձակա տարածքը, իսկ նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի կողմնակիցները` կենտրոնական հրապարակը:
Առայժմ ոստիկանությանը հաջողվում է կասեցնել բախումները. տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Երկրի նախագահի եւ կառավարության վարած քաղաքականությունից դժգոհ ցուցարարները «Ժողովուրդը փոփոխություններ պահանջում» կարգախոսով Ցասման օր են հայտարարել եւ պնդում են , որ 30 տարի շարունակ նախագահող Սալեհը հրաժարական տա:
Հիշեցնենք, որ Եմենի նախագահ Ալի Աբդալլահ Սալեհը 2 օր առաջ խոստացել էր, որ չի մասնակցի հերթական նախագահական ընտրություններին եւ իշխանությունն իր որդուն չի փոխանցի, իսկ հրաժարականի մասին` ոչ մի խոսք: