|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Սահմանադրության փոփոխման խնդիրը Արցախի ԱԽՔ Սամվել Բաբայանի և նախագահ Արայիկ Հարությունյանի կուսակցության միջև կնքված հուշագրի կետերից մեկն է. ըստ Yerkir.am-ի՝ ասաց Սամվել Բաբայանը Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։
Նա հիշեցրեց, որ Հայաստանում մշակվում է նոր Սահմանադրություն։ «Մենք սպասում ենք՝ իրենք փոխեն, հետո համահունչ Սահմանադրություն ունենանք, որ չհակասենք»,- ասաց Բաբայանը։
Պատգամավորներից մեկը հիշեցրեց, որ Սամվել Բաբայանը հանդես էր գալիս Սահմանադրության 48-րդ կետի փոփոխության օգտին՝ հանել 10 տարվա մշտական բնակության սահմանափակումը, և հետաքրքվեց՝ այսօր իրենց քաղաքական օրակարգում այդ հարցը կա՞։
«2000 թ.-ին իմ դեմ գործած հանցագործության մասով դատախազությունում քննություն է ընթանում։ Կպարզեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ ինչ է կատարվել, տեռորիստներն ովքեր են։ Երբ կբացահայտվի, այդ 10 տարվա հարցը ավտոմատ լուծում ստանում է՝ վերականգնել բոլոր իրավունքները»,- պատասխանեց Սամվել Բաբայանը։
Պատգամավորը տարակուսեց․ «Այսինքն՝ եթե դա Ձեզ չի վերաբերում, ապա այդ փոփոխությունների կարիքը չկա՞»։
Բաբայանն արձագանքեց՝ Սահմանադրությունը փոխվելու է, բայց կսպասեն՝ Հայաստանում փոփոխությունը կատարվի, այն ժամանակ առաջարկ կանեն: «Կարող է 10-ը 5 սարքենք, բայց այդ ժամանակ կխոսենք»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: