կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-28 13:20
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ իշխանությունները պետք է փոխեն քաղաքականությունը Սփյուռքի հանդեպ․ Մուրադ Փափազյան

ՀՀ իշխանությունները պետք է փոխեն իրենց քաղաքականությունը Սփյուռքի հանդեպ՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը Հայ Յեղափոխական Դաշնակցության 34-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում։

«Տպավորություն ունեմ, որ մենք պետք է բարձացնենք արտաքին հարաբերությունների մակարդակը անպայման, որովհետև կարելիություններ կան երեկ, այսօր և վաղը, որ Հայաստանի շուրջ նոր հետաքրքրություններ ստեղծվեն և պետությունների կողմից ավելի լուրջ համագործակցություն։ Բացատեմ ինչու․ Սփյուռքը ներկա է 30 երկրներում, մենք «փափուկ ուժ» կկիրառենք, մենք կաշխատենք, Ֆրանսիայի մեջ ֆրանսիացի ենք, Լիբանանի մեջ լիբանանցի ենք, Ամերիկայի մեջ ամերիկացի ենք, Կանադայի մեջ կանադացի ենք, այսինքն, մենք ունենք այդ ուժը Սփյուռքի մեջ, որ ընդհանրապես Հայաստանը չի օգտագործում»,-ասաց Մուրադ Փափազյանը։

Նա նշեց, երբ իրենք ասում են՝ «մեկ ազգ, մեկ ժողովուրդ», դա լոզունգ չէ միայն։ «Պետք է իրականություն դառնա, մենք ոչ միայն ունենք ՀՀ, Արցախ ու Սփյուռք, մենք այդ երեքի միասնությամբ պետք է ունենանք «Հայկական աշխարհ» նոր գաղափարը, որ ուժ տանք հայրենիքին»,-ասաց Մուրադ Փափազյանը։ Մանրամասն՝ տեսանյութում․