|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Այսօր Հանրային հեռուստաընկերության Օրակարգ ծրագրին տված հարցազրույցում ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անդրադարձել է երեկ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրացմանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանի սադրիչ գործողություններին ի պատասխան հայկական կողմը համարժեք գործողությունների է դիմել, որի հետևանքով ադրբեջանական կողմը կորուստներ է տվել` խաղաղ բնակչության շրջանում:
ԱԳ փոխնախարարի խոսքով` բոլոր զոհերի համար պատասխանատվությունը կրում է Ադրբեջանն իր սադրիչ գործողություններով:
« Սա Բաքվի` հարևան ժողովրդի հանդեպ ատելության եւ սեփական ժողովրդի արյան վրա հիմնված ժառանգական ռեժիմի հերթական հանցագործությունն է: Ակնհայտ է, որ Ադրբեջանի հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը: Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-1995թթ. ռազմական գործողությունների եւ կրակի դադարեցման եռակողմ համաձայագրերով իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի` կրակի դադարեցման ռեժիմի ամրապնդմանն ուղղված համաձայնությունների կատարումից եւ շարունակում է զինված սադրանքներ նախաձեռնել Արցախի եւ Հայաստանի դեմ, հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում այդ սադրանքների բոլոր զոհերի համար պատասխանատվությունը` անկախ նրանց ազգային պատկանելիությունից»,- ասել է Շավարշ Քոչարյանը: