|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել վերջին օրերին ազատամարտիկների եւ ՀԱԿ պատգամավորի վրա հարձակումների կապակցությամբ:
«Ինչպես հայտնի է, օրերս դեռևս անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը և Ազգային ժողովի ՙՀայ ազգային կոնգրես՚ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կամ եռյակի ներկայացուցիչներ, կամ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը:
Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին, հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ:
Կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները»,- ասվում է հայտարարության մեջ: