|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Վերջերս նկատվել է, որ թուրք նորապսակ զույգերն սկսել են ավելի հաճախ լուսանկարվել Անիի ավերակներում։ Զույգերը հարսանեկան լուսանկարներ են անում Անիի եկեղեցիների և այլ հուշարձանների ֆոնին։ Հատկապես մայրամուտին արված այդ լուսանկարներում զույգերը ներկայացել են կովկասյան ժողովրդական պարեր պարողների և այլ կերպարներով։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը, որի թղթակից լուսանկարիչը՝ Իսմայիլ Քափլանը, ֆիքսել է որոշ նման զույգերի։ «Անադոլու» գործակալության հրապարակման մեջ նշվում է, թե UNESCO-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Անին անվանվում է «Քաղաքակրթությունների օրրան», սակայն չի արձանագրվում Անիի՝ Հայաստանի մայրաքաղաքներից մեկը լինելու փաստը։




