Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Հայաստանում ամեն հինգերորդ ընտանիքում կա անպտղություն: Մասնագետները տարբեր պատճառաբանություններով են բացատրում չբերության այսքան մեծ ցուցանիշը. ոմանք կարծում են, որ պատճառը էկոլոգիական աղտոտվածությունն է, գենետիկորեն ձեւափոխված սնունդը, սթրեսները, ոմանք պնդում են, որ հղիության արհեստական ընդհատումներն են կամ սեռավարակները:
Բայց մի բան միանշանակ է, որը հաստատում են նաեւ վերարտադրողական առողջության խնդիրների տարբեր հետազոտություններ ու գինեկոլոգներ. այսօր մայրանալու խնդրի առաջ են կանգնած հատկապես այն սերնդի ներկայացուցիչները, որոնք 1990-ականների պատերազմական շրջանում մութ ու ցուրտ տարիներ են անցկացրել, հասունացման շրջանում դպրոցում նավթով վառարանների կողքին կուչ են եկել, բարեգործական օգնության պեչենիներով ու կաթի փոշիներով, անհայտ ծագման յուղերով ու որդնած հատիկավորներով են սնվել:
Այսօր այդ սերնդի աղջիկները համարվում են ամենաանցանկալի հարսները, բազմաթիվ դեպքեր կան, երբ սկեսուրները կտրականապես դեմ են, որ իրենց որդին ամուսնանա 83. 84, 85 թվականներին ծնված աղջիկների հետ` մտածելով առողջ թոռներ ունենալու մասին: Այն տարիներին դպրոցներում սրտացավ ուսուցիչներն ու դասղեկները պարտադրում էին իրենց աշակերտուհիների ծնողներին, որ, գրիչ ու տետրից բացի, իրենց հետ դպրոց տանեն նաեւ փոքրիկ գորգեր կամ կտորներից կարված ինչ-որ տաք մի բան, որ գցեն սառը նստարանների վրա: Այդ ամենը սոսկ գրիպից խուսափելու համար չէր: Այսօր արդեն ակնհայտ է, որ այն աղջիկները, որոնք սեռահասուն են դարձել այդ սովի ու ցրտի մեջ, ժամանակին ունեցել են տարբեր բորբոքային սեռական հիվանդություններ, որոնք հիմա դարձել են անպտղության պատճառ:
Լուսանկարը` Սամվել Սեւադայի