|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հասարակությունը Թուրքիայում փոխվում է, հատկապես` երիտասարդների մտածողությունը. հիմա նրանք ավելի հաճախ են սկսել քննարկել այնպիսի թեմաներ, ինչպիսիք են Ցեղասպանությունը, հայ-թուրքական հարաբերությունները եւ Թուրքիայի պատմության այլ մութ էջեր. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց թուրք պրոֆեսոր Լեյլա Մեյզին:
Նա նշեց նաեւ, որ «Անադոլու քուլթուրը» եւ հայկական «Հազարաշեն» ՀԿ-ն գերմանական «DVV» ընկերության աջակցությամբ արդեն երեք տարի է, ինչ հայ եւ թուրք ուսանողների համար կազմակերպում են համատեղ քննարկումներ ու ուսուցում:
Ըստ Մեյզիի` շատ կարեւոր է երիտասարդների շփումը, քանի որ այն ստիպում է մի շարք երիտասարդների փոխել իրենց հայացքները. «Համատեղ ծրագրի հաջողություններից մեկը կարելի է համարել այն, որ հայ ուսանողներից մեկն այժմ աշխատում է Ստամբուլում, իսկ թուրք ուսանողներից մեկը որոշել է իր մագիստրոսական թեզի թեմա ընտրել հայ-թուրքական հարաբերությունները»: