կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-08 13:11
Հասարակություն

Ուրֆանյանն ինձ համար հայրենապաշտության չափանիշ է, դրա համար էլ որոշեցի նրա մասին գիրք գրել. Վովա Արզումանյան

Ուրֆանյանն ինձ համար հայրենապաշտության չափանիշ է, դրա համար էլ որոշեցի նրա մասին  գիրք գրել.  Վովա Արզումանյան

 Երբ Ուրֆանյանը զոհվեց, նա ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ, այդ պատճառով էլ որոշեցի նրա մասին գիրք գրել, լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանին նվիրված «Բանակի տղան» գրքի հեղինակ Վովա Արզումանյանը:

«Գիրքը վերնագրեցի «Բանակի տղա», որովհետև մի անգամ մոր հետ խոսելիս Ուրֆանյանն ասել է՝ «մա՛մ, ես էլ քո տղեն չեմ, ես բանակի տղեն եմ»: Գիրքն ամբողջացնում է Ուրֆանյանի կերպարը:  Այն լույս է տեսել Արցախի հռչակման օրվա կապակցությամբ, երբ արդեն ԱՀ նախագահի հրամանագրով Ուրֆանյանն արժանացավ Արցախի հերոսի կոչման»,- ասաց նա:

Խոսելով գրքի բովանդակության մասին՝ Արզումանյանը նշեց, որ դրանում արցախյան կոլորիտով պատվածքներ են տեղ գտել, ինչպես նաև Ուրֆանյանի հրամանատարական կազմի հետ հարցազրույցներ:

«Հարցազրույցներն արվել են ինչպես հրամանատարական կազմի, այնպես էլ մարտական և պատերազմական օրերին Արմենակի հետ չեղած ընկերների հետ: Այստեղ նաև տեղ են գտել Արմենակի մոր հուշերը որդու մասին»,- ասաց նա:    

Հեղինակի խոսքով՝ գիրքն այս պահին 250 օրինակով է տպագրվել: Այն վաճառքում չի լինի, այլ կբաժանվի Արցախի և Հայաստանի տարբեր զորամասերի ու դպրոցներին:

«Մինչև հունվարի 28-ը նոր օրինակներ կտպագրվեն, և հենց այդ օրը, որը նաև Ուրֆանյանի ծննդյան օրն է, շնորհանդես կկազմակերպվի»,- հայտնեց Վովա Արզումանյանը: