կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-10 23:28
Քաղաքական

Ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ եւ վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը․ Արթուր Վանեցյան

Ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ եւ վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը․ Արթուր Վանեցյան

Տեսնելով, թե ինչ վիճակի է հասել մեր երկիրը եւ ուր է գնում, ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ եւ վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը, որն անդունդի եզրին է հասցրել երկիրը։  Այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Արթուր Մանուկյանի արտահայտությանը, թե՝ թող Վանեցյանը խոսի, այդպիսով պարզ կլինի, թե որ երկրի շահերն է նա սպասարկում։ Ես բացառապես խոսում եմ ՀՀ եւ Հայաստանի ժողորդի շահերից, ասել է Ա․Վանեցյանը։

«Չգիտեմ էլ Արթուր Մանուկյանն ով է։ Մարդ պետք է կենսագրություն ունենա, որ իրեն ճանաչեն։ Կեղծ պնդումներ են, որոնք աղերս չունեն իրականության հետ։ Դա է այսօրվա իշխանությունների վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ, հավատացեք, եթե ունենային ինչ-որ չնչին ապացույց այս կամ այն արարքի վերաբերյալ, կամ կհրապարակվեր մամուլում կամ քրեական գործ կհարուցվեր։ Ամբողջովին կեղծ պնդումներ են։ Մարդը պետք է իմանա իր խոսքի արժեքը; Այդ մարդիկ անընդհատ հակասում են իրենք իրենց», ասել է Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանն ասել է, թե իր մասին ԱԱԾ տնօրենի  պաշտոնից հրաժարականից հետո, բոլոր կեղծ լուրերը հետապնդում են մեկ նպատակ․

«Ինձ փորձում են վարկաբեկել, իմ մասին տարածում են լեղծ տեղեկություններ։ Իմ հասցեին որեւէ մեղադրանք հաստատում չի ստացել։ Ես դիմել եմ դատարան, վստահ եմ՝ դատարանը կքննի գործը եւ օբյեկտիվ գնահատական կտա։ Վարչապետն ու նրա խոսնակը պնդում են, թե ես փայաբաժիններ եմ գնել Միքայել Մինասյանից։ Ես առաջարկել եմ Փաշինյանին հաղորդում ներկայացնել գլխավոր դատախազին, եթե պարզվի՝ ճիշտ է, ես կկրեմ պատասխանատվություն, եթե ոչ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է դատապարտվի սուտ մատնության համար», ասել է Արթուր Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենի խոսքով՝ քաղաքականությամբ զբաղվել իրեն դրդել է մեկ բան՝ պատասխանատվությունը պետության ու ժողովրդի առջեւ․ 

«Ցանկացած պարագայում պատասխանատվությունն իմ մեջ եղել է առաջնահերթություն։ Տեսնելով, թե ինչ վիճակի է հասել մեր երկիրը եւ ուր է գնում, ես որոշեցի զբաղվել քաղաքականությամբ եւ վերջ տալ այսօրվա իշխանությունների ապաշնորհ կառավարմանը, որն անդունդի եզրին է հասցրել երկիրը, երկիրը հասնում է մի կետի, որից հնարավոր է վերադարձ չլինի։ Նորից օրակարգ է բերվում նույն թեմա, թե ես ուղղորդվում եմ։ Չկա նման բան», ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։