Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, խոսելով գազային պայմանագրերի ուսումնասիրման համար հնարավոր ստեղծվելիք հանձնաժողովին, նշեց, որ այստեղ հարցն այն չէ, թե ում համար է պատիվ ինչ-որ մեկի մեկնած ձեռքը ընդունել, հարցն այն պարտավորությունների ստանձնումն է, որ կա ընտրողների առջև:
Ալեքսանդր Արզումանյանը ողջունում է հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունը: «Մեզ հետաքրքրում է մեր քաղաքացու վճարելիք գազի գինը, մեզ հետաքրքիր չէ, մեր գործը չէ, թե որքանով է գնում «Գազպրոմը» այդ գազը Ռուսաստանից»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ գազային պայմանագրերը կնքվել են 20-րդ դարի փիլիսոփայությամբ, երբ գազի գինը կապվում էր նավթի գնի հետ, սակայն ամբողջ աշխարհն է հրաժարվել այդ փիլիսոփայությունից: Գինը պետք է ձևավորվի ստեղծված իրավիճակից բխող շուկայական հարաբերություններից:
«Այս հեռանկարում այդ պայմանագրերը չեն բխում մեր երկարաժամկետ շահերից: Հանձնաժողովը պետք է կարգավորի, թե ինչքանով է գազը վաճառելու քաղաքացիներին: Եկեք` միասնաբար քննարկենք, մեծամասնությունն էլ գուցե գիտակցի դա, ու կարողանանք դուրս գալ այս վիճակից: Որովհետև դա մեր բոլորի խնդիրն է, մեզ խաբել են ու ստորագրել են տվել այդ պայմանագիրը: Էսօր կանք, էգուց չկանք, դրա տակ ճկռելու են մեր երեխաները»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը:
Պատգամավորի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ ասելով. «Մինչ Ձեր ելույթը դրականորեն էի տրամադրված` այս հանձնաժողովի քվեարկման հետ կապված, բայց հիմա բացասական եմ տրամադրված, ու դեմ ենք քվեարկելու այդ նախագծին»:
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում ավելի վաղ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն արդեն հայտնել էր, որ ՀՀԿ-ն դեմ է քվեարկելու այդ հանձնաժողովի ստեղծմանը: