Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Տավուշի մարզում։ Ջազի հայկական ասոցիացիան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ից մինչև ուշ գիշեր, Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին։
«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո անցկացվող բացօթյա միջոցառման ընթացքում հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիո, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio։ Մասնակիցները ինքնատիպ ջազային տրամադրություն կնվիրեն սահմանաբնակ հանդիսատեսին և Երևանից ու այլ վայրերից ժամանած հյուրերին։ Նշենք, որ միջոցառման մուտքն ազատ է։
Իրադարձության ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր սահմանված կանոնները։
Նշենք, որ Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ տարին։ Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ: Փառատոնը մի քանի օր շարունակ իսկական տոն կպարգևի երաժշտասեր հասարակությանը։