| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            
Սույն թվականի օգոստոսի 17-ից 18-ը Վրաստանի Աջարիայի Հանրապետությունում տեղի է ունեցել Batumi Extreme Fest էքստրեմալ սպորտաձևերի մրցույթ-փառատոնը:
Ադրենալին էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիայից հայտնում են, որ մրցույթին մասնակցում էին մարզիկներ Վրաստանից, Հայաստանից և Թուրքիայից: Մրցույթն անցնում էր երեք դասով՝ ստանդարտ, ձևափոխված (modification) և պրոֆեսիոնալ ձևափոխված (promodification): Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան, Ադրենալին էքստրեմալ սպորտաձևերի ֆեդերացիան՝ «Ֆլեշ-Թեգետա Մոտորս» և «Նակօյլ» ընկերությունների աջակցությամբ, ներկայացնում էին երկու մասնակից Հայաստանից:
Նրանցից Արտաշես Ստեփանյանը իր Jeep Wrangler մեքենայով մրցում էր պրոֆեսիոնալ ձևափոխված դասում, իսկ Արթուր Թևանյանը՝ Lada Niva մեքենայով ստանդարտ դասում: Ստանդարտ դասում ներկայացված էին 19 մասնակից, ձևափոխված դասում՝ 15, պրոֆեսիոնոլ ձևափոխված դասում՝ 14:
Երկար պայքարից հետո Արտաշես Ստեփանյան, Գարի Գասպարյան թիմը պրոֆեսիոնալ ձևափոխված դասում գրավեց 1-ին հորիզոնականը, իսկ Արթուր Թևանյանը ստանդարտ դասում գրավեց 3-րդ հորիզոնականը:
Նշենք, որ սա Հայաստանի երկրորդ հաղթանակն է՝ Իրանում գրանցած հաղթանակից հետո: Օգոստոսի 24-ից 25-ը Թուրքիայում տեղի է ունենալու նմանատիպ մրցույթ, որտեղ Հայաստանը ներկայացնելու է Արտաշես Ստեփանյանը: