Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» Ամենամյա Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Տավուշի մարզում։
Ջազի հայկական ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, սեպտեմբերի 13-ին, ժամը 15։00-ից մինչև ուշ գիշեր Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին։
«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո անցկացվող բացօթյա միջոցառմանը հանդես կգան Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիոն, MVF Band-ը, The Birds Band-ը, The Rafael Petrossian Quintet-ը, Dialog music project-ը, Կարեն Գրիգորյան Տրիո, Davit Melkonyan Group-ի Personal Opinion project-ը և Samvel Gasparyan Electric Trio։
Մասնակիցները ինքնատիպ ջազային տրամադրություն կնվիրեն սահմանաբնակ հանդիսատեսին և Երևանից ու այլ վայրերից ժամանած հյուրերին։ Նշենք, որ միջոցառման մուտքն ազատ է։ Իրադարձության ընթացքում կպահպանվեն հակահամաճարակային բոլոր սահմանված կանոնները։ Նշենք, որ Yerevan Jazz Fest միջազգային փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ տարին։
Փառատոնի շրջանակում ամեն տարի իրականացվում են տարաբնույթ համերգներ՝ արտերկրից Հայաստան ժամանած հայտնի արտիստների և տեղի ճանաչում վայելող կոլեկտիվների մասնակցությամբ: Փառատոնը մի քանի օր շարունակ իսկական տոն կպարգևի երաժշտասեր հասարակությանը։