|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային ընտրանու և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին գրում է France Football-ը:
Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում պետք է մասնակցեր Ազգերի լիգայի շրջանակում Խորվաթիայի դեմ խաղին, սակայն covid-19 թեստի դրական պատասխանի պատճառով բաց կթողնի հանդիպումը:
Մբապեն ՊՍԺ-ի 7-րդ ֆուտբոլիստն է, որ վարակվում է կորոնավիրուսով: Մինչ այս վարակվել էին նաև Նեյմարը, Իկարդին, Դի Մարիան, Պարեդեսը, Նավասը և Մարկինյոսը: