|
Փոխարժեքներ
17 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, ունի թույլ արտահայտված ախտանշաններ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Կարին Ժան Պիերը:
«Այսօր ավելի վաղ՝ Լաս Վեգասում իր առաջին միջոցառումից հետո, նախագահ Բայդենը COVID-19-ի թեստ է հանձնել և այն դրական է եղել: Նա մի քանի անգամ պատվաստվել է վարակի դեմ, ուստի մեղմ ախտանշաններ ունի», - ասել է Ժան-Պիերը:
Սպիտակ տան մամուլի քարտուղարը նշել է, որ նախագահը մի քանի օրով կվերադառնա Դելավերի նահանգ՝ իր առանձնատուն, որտեղ կինքնամեկուսացվի, սակայն, կշարունակի աշխատել:
Հիվանդության պատճառով Սպիտակ տան ղեկավարը ստիպված է եղել չեղարկել իր ելույթը Լաս Վեգասում UNIDOSUS համաժողովում, որը նվիրված էր Լատինական Ամերիկայի երկրների հետ ԱՄՆ համագործակցությանը։