Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 31-րդ դեպքը: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՆ առընթեր Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնին. հայտնում է Yerkir.am-ը:
Կորոնավիրուսով վարակվել է Հարավային Կորեայի 61-ամյա բնակչուհին, որն արտասահման չի գնացել և այլ հիվանդների հետ կոնտակտի մեջ չի գտնվել:
Կորեուհին հետազոտվել է Տեգու քաղաքի առողջապահության հասարակական կենտրոնում։ Այս պահի դրությամբ նա կարանտինի մեջ է:
Հավելվում է՝ սա Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակվելու երկրորդ դեպքն է, երբ հիվանդության փոխանցման ճանապարհը հայտնի չէ։
Ըստ վերջին տվյալների՝ երկրում բուժում է ստանում 21 մարդ, որոնցից 10-ն արդեն առողջացել են, ևս 957-ը հետազոտվում են։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 1874-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 73 335-ի: