կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 15:04
Առանց Կատեգորիա

Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալը վարակվել է կորոնավիրուսով

Վրաստանի գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության նախարարի տեղակալ Յուրի Նոզաձեն վարակվել է կորոնավիրուսով. հայտնում է Novostin Gruzia-ն՝ միաժամանակ նշելով, որ մարտի 5-ին կորոնավիրուս է հայտնաբերվել նաեւ Նոզաձեի ընտանիքի անդամի մոտ. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ Նոզաձեի մոտ կորոնավիրուսի կրկնակի թեստը դրական արդյունք է տվել երեկ՝ մարտի 10-ին:

Գերատեսչության տվյալների համաձայն՝ պաշտոնյան շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ: Համաճարակաբանների հավաստիացմամբ՝ նրա հետ շփված աշխատակիցների առողջությանը վտանգ չի սպառնում:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի է դարձել Վրաստանի կայուն զարգացման և էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գենադի Արվելաձեի և ագրարային հարցերով կոմիտեի նախագահ, պատգամավոր Օտար Դանելիայի ինքնամեկուսացման մասին, իսկ երեկ ուշ գիշեր տեղեկություն է ստացվել՝ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով երեխա է վարակվել:

Մարտի 11-ի տվյալներով երկրում կորոնավիրուս է հայտնաբերվել 23 մարդու մոտլ մասնագետները չեն բացառում, որ վարակվածների թիվը կարող է աճել:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 11-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 119.132 դեպք, որից 4284-ը՝ մահվան, և 65.776-ը՝ առողջացման:

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: