Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-03-03 12:59
Աշխարհ

Հռոմի պապն էլ է՞ կորոնավիրուսով վարակվել

Հռոմի պապն էլ է՞ կորոնավիրուսով վարակվել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բուժզննություն է անցել՝ պարզելու, թե արդյո՞ք նա կորոնավիրուսով հիվանդ չէ. թեստը բացասական արդյունք է ցույց տվել. հայտնում է Yerkir.am-ը՝ իտալական Il Messaggero թերթին հղումով:

Պարբերականի տվյալներով՝ 83-ամյա պապը մեկ շաբաթ է, ինչ հիվանդ է: Կիրակի օրը հավատացյալների հետ հանդիպման ընթացքում նա ուժեղ հազ է ունեցել:

Նշվում է նաև, որ Բարի կատարած այցից և մարդկանց հետ բազմաթիվ հանդիպումներից հետո Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ջերմություն և կոկորդի ցավ էր ունեցել, որից հետո բժիշկները նրան հետազոտել էին՝ պարզելու կորոնավիրուս կա, թե՞ ոչ:

Պայմանավորված այն հանգամանքով, որ թեստը չի հաստատել SARS-CoV-2- ի առկայությունը, Հռոմի պապը կարող է շարունակել առավոտյան պատարագների անցկացումը և հյուրերի ընդունումը Սբ. Մարթայի տանը, որտեղ նա բնակվում է:

Հիշեցնենք, որ Վատիկանը պաշտոնապես չի հայտարարել պապի հետազոտության մասին: Հիվանդության սկզբից նշվում էր, որ պապը մրսածություն ունի, և այլ ախտորոշումներ անելու պատճառ չկա:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Վերջին տվյալներով՝ Իտալիայում կա 2.036 կորոնավիրուսակիր: