կարևոր
529 դիտում, 44 րոպե առաջ - 2026-10-17 12:11
Հասարակություն

Գյումրին իմ ինքնության, մտածողության ու արժեքների անբաժանելի մասն է․ շնորհավո՛ր Տոնդ, Մեր քաղաք․ Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Գյումրին իմ ինքնության, մտածողության ու արժեքների անբաժանելի մասն է․ շնորհավո՛ր Տոնդ, Մեր քաղաք․ Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանն «Արմավիր» ՔԿՀ-ից ուղերձ է հղել Գյումրիի օրվա առթիվ` գրելով․

«Գյումրին ինձ համար պարզապես ծննդավայր կամ բնակության վայր չէ։ Այն իմ ինքնության, մտածողության ու արժեքների անբաժանելի մասն է։ Այս քաղաքը խիստ բնավորությամբ մարդկանց, արժանապատվության, հումորի ու դժվարություններին չհանձնվելու մասին է, որոնք միշտ եղել են ինձ համար ուժի աղբյուր։

Գյումրու հետ իմ կապը միայն էմոցիոնալ կապ չէ, այն մեծ պատասխանատվություն է, որը վերաբերվում է նաև քաղաքի այսօրվան ու վաղվան:

Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու՝ պահպանելով այն անկրկնելի ոգին, որով ճանաչում են նրան Հայաստանում և ամենուր:

Շնորհավո՛ր Տոնդ, Մեր Գյումրի, Մեր քաղաք»,- ասվում է ուղերձում։