|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը պատասխանել է իրեն ուղղված քննադատություններին, թե Անկարայում տեղի ունեցած պայթյուններից հետո ինչո՞ւ է ցավակցել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ղեկավար Սելահաթթին Դմեիրթաշին:
Ըստ Siyasihaber-ի՝ Գյուլն իր զարմանքն է հայտնել այդ կապակցությամբ և ասել, որ այնպիսի վիճակ է ստեղծվել երկրում, որ մարդիկ քննարկում են մեկին ցավակցել-չցավակցելու հարցը: «Այնպիսի միջավայր է ստեղծվել, որ տարօրինակ են ընկալում մեկին ցավակցելու երևույթը: Այս մթնոլորտում ինչպե՞ս եք միասին ապրելու, ինչպե՞ս են մարդիկ տևական ժամանակ համատեղ ապրելու»,- ասել է նա:
Նախկին նախագահի խոսքով՝ բոլորն անընդհատ լարված են: «Կասկած չկա, որ այսքան վրդովմունքը այսքան լարվածությունը և բոլորի՝ անընդհատ լարված լինելը խաղաղություն չի բերի: Նման բան հնարավոր է կարճ ժամանակով, սակայն նման իրավիճակները եթե երկար շարունակվեն, մեծ վնասներ կլինեն»,- նշել է Գյուլը: