Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել Զորյան ինստիտուտի նախաձեռնությամբ եւ պատվերով իրականացված հետազոտական աշխատանքներն ամբողջացնող «Հավաքական եւ պետական բռնությունները Թուրքիայում․ ազգային ինքնության կերտումը կայսրությունից մինչեւ ազգային պետություն» գիրքը։ Տասնվեց անկախ գիտնականների հեղինակած աշխատանքները խմբագրել եւ մեկ գրքում ամփոփել են հայտնի գիտնականներ Ստեփան Աստուրյանը (Կալիֆոռնիայի Բերքլիի Համալսարան) եւ Ռայմոնդ (Հարություն) Գեւորգյանը (Փարիզի Նուբարյան մատենադարան)։
Գիրքը նվիրված է Օսմանյան կայսրությունից մինչեւ մեր օրերը Թուրքիայի որդեգրած զանգվածային բռնությունների քաղաքականության եւ դրա գործնական կիրառման դեպքերի ուսումնասիրությանը։
Համառոտ գրքի մասին
Անցյալ դարի ընթացքում Թուրքիան ենթարկվել է զգալի վերափոխումների՝ Օսմանյան կայսրությունից և երիտթուրքերի դարաշրջանից մինչև այսօրվա հանրապետություն, բայց այդ ողջ ընթացքում դրսեւորել է մտահոգիչ շարունակականություն զանգվածային բռնությունների խրախուսման և կիրառման գործում։ Մասնավորապես, մահմեդական-թրքական ինքնության ստեղծումը որոշ չափով ձեռք է բերվել «ներքին թշնամիներ» (հայեր, հրեաներ, ալեւիներ, ասորիներ, հույներ, քրդեր, եզդիներ) կարգելով, որոնց դեմ կարելի էր ուղղել հանրային ատելությունը։ Այս աշխատությունը ներկայացնում է դեպքերի ուսումնասիրությունների լայնածավալ շարք եւ պատամգիտական անդրադարձեր թրքական պատմության մեջ այսօրինակ բռնությունների տագնապալի կրկնողության վերաբերյալ։ Գիրքը ցույց է տալիս ոչ միայն այն, թե ինչպես են էթնիկ-կրոնական խմբերի դեմ գործադրված վայրագություններն ազդել ազգի ինքնագիտակցության վրա, այլ նաեւ այն, թե ինչպես է այս վայրագությունների անպատժելիությունը նպաստել բռնության ավելի լայնածավալ դրսեւորմանը Մերձավոր Արեւելքում՝ ներառյալ ԻԼԻՊ-ի եւ այլ, ոչ պետական դերակատարների վերեւլքին եւ նրանց կողմից բռնությունների իրագործմանը փոքրամասնությունների՝ ինչպես օրինակ եզդիների նկատմամբ։
Գրքի բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ
Կարծիքներ գրքի մասին
«Այս հիանալի հատորն ամփոփում է ամենաակնառու մասնագետների՝ Թուրքիայում զանգվածային բռնությունների վերաբերյալ նորագույն աշխատանքները՝ հստակ կոնցեպտուալ սկզբունքով»։
Մաթիաս Բյոռնլունդ, Արտասահմանյան ուսուցման Դանիական ինստիտուտ
«Այս աշխատանքը ներկայացնում է հսկայական ջանք, որը գործադրվել է Թուրքիայում իրագործվող զանգվածային բռնության բազմազան ասպեկտներն, ինչպես նաեւ օսմանյան վերջին շրջանից մինչեւ մեր օրերը այդ զանգվածային բռնություններն ազգային ինքնության կերտման հետ կապելու առնչությամբ կատարված բազմաբնույթ հետազոտություններն ի մի բերելու համար»։
Ջենաթ Քլեյն, Ակրոնի համալսարան։
Գրքի Ձեր օրինակը պատվիրելու համար կարող եք դիմել Զորյան ինստիտուտին Zoryan Institute _ Toronto.html։
«Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների և զարգացման միջազգային հիմնադրամ
Akunq.net